ԱԿԲԱ բանկն Արմավիրի ՓՄՁ-ների համար անվճար բիզնես դասընթացներ է անցկացրել22 փետրվարի 2017 - 15:57 AMT PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը շարունակում է ՓՄՁ ներկայացուցիչների համար նախատեսված անվճար բիզնես դասընթացների շարքը՝ դրանք հասանելի դարձնելով նաև հանրապետության մարզերում: Հերթական բիզնես դասընթացները տեղի են ունեցել փետրվարի 21-ին և 22-ին՝ էջմիածին քաղաքում և ներառել են «Շրջանառու կապիտալի ավելացում», «Բիզնես ցիկլերի և ապրանքանյութական պաշարների կառավարում» թեմաները: Դասընթացներին մասնակցել է Արմավիրի մարզի փոքր և միջին ձեռնարկությունների մոտ 30 ներկայացուցիչ: «2013-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն առաջինն էր ՀՀ-ում, որ հանդես եկավ նմանատիպ նախաձեռնությամբ, իսկ 2015 թվականից դասընթացները հասանելի դարձան նաև բանկի հաճախորդ չհանդիսացող ձեռնարկությունների ղեկավարներին: Այժմ մենք այս նախաձեռնությունը տեղափոխում ենք մարզեր՝ կարևորելով համագործակցությունը Հայաստանի բոլոր համայնքների բիզնես ոլորտների ներկայացուցիչների հետ: Սա է սոցիալապես պատասխանատու բիզնեսը», - ասել է բանկի Զարգացման վարչության պետ Արսեն Մելքոնյանը: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից մինչ օրս կազմակերպված 43 դասընթացին մասնակցել է ավելի քան 500 ՓՄՁ ներկայացուցիչ մոտ 300 կազմակերպություն: Դասընթացները վարում են բանկի միջին և ավագ օղակի ղեկավար աշխատակիցներ՝ ներկայացնելով արդյունավետ կառավարմանը և մարքեթինգին վերաբերող թեմաներ: Մասնակից կազմակերպությունների գործունեության ոլորտները ներառում են ծառայությունները, առևտուրը, արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |