Հայկ Կյուրեղյանը հացադուլ է հայտարարել՝ ի պաշտպանություն «հաց բերողի»22 փետրվարի 2017 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 22-ին օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու համար դատապարտված Հայկ Կյուրեղյանը հացադուլ է հայտարարել՝ ի զորակցություն «հաց բերող» Արթուր Սարգսյանի։ Այս մասին հատնում է «Հիմնադիր խորհրդարանը»: Փետրվարի 9-ին դատարանը որոշել է կրկին փոխել ՊՊԾ գնդի գրավման օրերին զինված խմբին սնունդ մատակարարած Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորելով նրան: Ի պաշտպանություն «հաց բերող» Արթուր Սարգսյանի փետրվարի 16-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը, որը հայտնի է որպես «Միայնակ գայլ»: Ի աջակցություն հաց բերող Սարգսյանի՝ փետրվարի 15-ից հացադուլ է սկսել նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը։ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի մեղադրանքը վերաորակավորվել է: Նա այժմ մեղադրվում է զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ: Մինչև այդ Սարգսյանը մեղադրվում էր պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք կրելու համար, ինչպես և խմբի մյուս անդամները։ Սարգսյանը հուլիսի 26-ին՝ ճեղքելով ոստիկանական պատնեշները սեփական մեքենայով սնունդ էր հացրել ՊՊԾ գնդի զավթած տարանք և միացել «Սասնա ծռերին»: 2015թ. սեպտեմբերի 15-ին «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 9 տարվա ազատազրկման էր դատապարտել Հայկ Կյուրեղյանին: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները Այլ մանրամասներ չեն ներկայացվում ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում |