Էլթոն Ջոնը Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի ցուցադրությունը կկազմակերպի23 փետրվարի 2017 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին Elton John AIDS Foundation Academy Award Party ամենամյա միջոցառմանը, որը կազմակերպում է էլթոն Ջոնի ՁԻԱՀ-ի հիմնադրամը (EJAF), կցուցադրվի Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին, որի ցուցադրման իրավունքները պատկանում են Open Road և Survival Pictures կինոստուդիային: Ֆիլմը կներկայացնեն անձամբ Էլթոն Ջոնն ու կանադացի ռեժիսոր Դևիդ Ֆերնիշը: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2016-ի սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում: Գլխավոր դերերում են Քրիստիան Բեյլն ու Օսկար Այզեկը: Կինոկտավի ռեժիսորն է 2012 թվականին լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար «Օսկարի» արժանացած և Ռուանդայի ցեղասպանության մասին պատմող «Հոթել Ռուանդա» ֆիլմի հեղինակ Թերի Ջորջը: «Բավական է միայն ֆիքսել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի սարսափելի բռնկումը, որը հաջորդեց Ռուանդայի ցեղասպանությանը 1990-ականների կեսին, հասկանալու համար ուղիղ կապը մարդկանց հանդեպ վայրագությունների և հանրային առողջապահության ճգնաժամի միջև, ինչպիսին է ՁԻԱՀ-ի համաճարակը»,-ասել է հիմնադրամի հիմնադիր Էլթոն Ջոնը: «Մանուկյանների ընտանիքի և Կալիֆորնիայի համալսարանից պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանի հետ մտերիմ հարաբերությունների շնորհիվ, Դևիդն ու ես շատ բան իմացանք Հայոց ցեղասպանության մասին: Ֆիլմի թեման՝ #KeepThePromise, կարելի է մեկնաբանել և որպես անցյալի սարսափներն իմանալու և հիշելու խոստում, և որպես ՁԻԱՀ-ին վերջ տալու խոստում: Հիմնադրամում մենք վճռական ենք տրամադրված կատարելու մեր խոստումը և բարձրացնելու այդ հզոր ֆիլմի մասին իրազեկվածությունը, որը մի դասական պատմություն պատմելով, ոգեշնչում է մարդկանց գործել այսօր: Մեզ պատիվ է ընձեռվել այդ հիանալի գիշերը մարդկանց ծանոթացնել ֆիլմի հետ»,-ասել է հայտնի երգիչը: Ֆիլմի թիմն, իր հերթին, որոշել է նվիրաբերել ֆիլմի ցուցադրությունից ստանալիք ամբողջ հասույթը ոչ առևտրային կազմակերպություններին, այդ թվում EJAF-ին և մարդասիրական այլ հիմնադրամներին: Ֆիլմը նկարահանում է Survival Pictures կինոընկերությունը, որը ղեկավարում են Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը: Քրքրոյանի Tracinda Corporation-ը ֆինանսավորում է կինոընկերությանը` ինչպես այս, այնպես էլ մյուս կինոնախագծերի դեպքում: Քըրքորյանի իրավաբան Պատրիշա Գլեյզերը պատմել է, որ Survival Pictures-ը ծնվել է գործարարի անհագ ցանկությունից` պատմել ու ներկայացնել ոգեշնչող մարդկային պատմություններ ամբողջ աշխարհի հանդիսատեսին: Նա ասել է նաև, որ Քըրքորյանը շատ վաղուց երազում էր անձամբ մասնակցել ֆիլմի ստեղծման և դերասանական կազմի ընտրության աշխատանքներին:Գլեյզերի բնորոշմամբ՝ «Խոստումը» լինելու է հոյակապ սիրային պատմություն, ինչպես նաև` առաջամարտիկ՝ մարդու իրավունքների ասպարեզում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |