Լարվածության պատճառով Իրան-Թուրքիա գործարար համաժողովը հետաձգվել է23 փետրվարի 2017 - 09:36 AMT PanARMENIAN.Net - Անկարայի և Թեհրանի միջև խորացող լարվածության ֆոնին Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների խորհուրդը հետաձգել է Իրանում կազմակերպվելիք գործարար համաժողովը: Փետրվարի 25-ին Թեհրանում տեղի ունենալիք համաժողովի շրջանակներում նախատեսվում էր նաև Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի այցը Իրան: Թուրքական Diken.com.tr լրատվական կայքին հղումով Ermenihaber.am-ը հաղորդում է, որ Թուրքիա-Իրան գործարար խորհրդի նախագահ Բիլգին Այգյուլն այս առիթով արած հայտարարության մեջ մասնավորապես ասել է. «Պարոն նախարարը չի կարողանում մասնակցել, գործարար համաժողովը հետաձգում ենք»: Համաժողովի հետաձգման որոշումից օրեր առաջ տարածած հայտարարության մեջ ասվել էր, որ գործարար համաժողովը նպատակ ուներ ամենատարբեր ոլորտներում համագործակցության և ներդրումների շնորհիվ 2 երկրների միջև առևտրաշրջանառությունը 2 տարում հասցնել 30 մլրդ դոլարի: Նշվում է, որ Զեյբեքչիի այցի ընթացքում նախատեսվում էր Իրանում բացել առաջին խոշոր թուրքական առևտրական կենտրոնը: Այդ կենտրոնում ներկայացվելիք թուրքական ապրանքները այս պահին պահվում են իրանական սահմանային մաքսակետում` իսկ դրանք ներմուծողներին Իրանի իշխանությունների կողմից դեռևս ճանապարհը շարունակելու թույլտվություն չի տրվում: Անկարայի և Թեհրանի միջև կոշտ հռետորաբանությամբ ուղեկցվող լարվածությունը սկսվեց այն բանից հետո, երբ Էրդողանը Բահրեյնում ունեցած ելույթի ժամանակ Իրանին մեղադրեց Իրաքում և Սիրիայում կրոնական անհանդուրժողականություն հրահրելու և Իրաքի մասնատման ուղղությամբ աշխատանք տանելու մեջ: Էրդողանի մեղադրանքներին ի պատասխան Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որտեղ ասվում էր, որ Իրաքում Իրանի ներկայությունը հիմնված է Բաղդադի օրինական խնդրանքի վրա և նպատակ ունի պայքարել ահաբեկչության դեմ: «Իրանի առաջնահերթությունը տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովումն է: Այս խնդիրը չի կարող լուծվել առանց տարբերելու ահաբեկիչներին աջակցող քաոսի դերակատարներին և իրական կայունություն ցանկացողներին: Տարածաշրջանի առաջնորդների շարքում պարոն Էրդողանը ամենից լավը պետք է իմանա տարածաշրջանում ու հատկապես Իրաքում Իրանի կառուցողական դերի մասին»,- ասված էր հայտարարության մեջ: Դրան հաջորդեց Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի Իրանի վերաբերյալ ելույթը, երբ վերջինս մեղադրական հայտարարությամբ հանդես եկավ` մեղադրելով Թերհրանին Սիրիան և Իրաքը շիականացնելու մեջ: Սրան ի պատասխան էլ փետրվարի 20-ին Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ և զգուշացվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |