Գուտերեշն առաջարկել է ՄԱԿ կազմում ահաբեկչության դեմ պայքարի վարչություն ստեղծել![]() 23 փետրվարի 2017 - 10:01 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն առաջարկել է կառույցում ահաբեկչության դեմ պայքարի վարչություն ստեղծել։ Այդ մասին նա ասել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամ երկրների հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Ահաբեկչության դեմ պայքարին նվիրված նիստին ելույթ ունենալով՝ Գուտերեշը հանդես է եկել «նոր հակաահաբեկչական վարչություն ստեղծելու նախաձեռնությամբ, որը կգլխավորի գլխավոր քարտուղարի նոր տեղակալը»։ Ներկայում ՄԱԿ-ում գործում է Անվտանգության խորհրդի հակաահաբեկչական կոմիտեն։ Այն ստեղծվել էր 2001 թվականին՝ ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից կարճ ժամանակ անց։ «Մեր նպատակն է նոր գործընկերություն ստեղծել անդամ երկրների հետ ահաբեկչական սպառնալիքին հակազդելու համար, որին պետք է արձագանքել անհապաղ»,- ասել է Գուտերեշը։ Նա խնդրել է անդամ երկրների ներկայացուցիչներին գրավոր կամ բանավոր ներկայացնել իրենց պատկերացումներն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |