Էնն Դերսի. ԱՄՆ-ն կաջակցեն Ադրբեջանին ՀԱԿ-ի ճանապարհին19 սեպտեմբերի 2007 - 19:59 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կաջակցեն Ադրբեջանին Համաշխարհային առեւտրային կազմակերպությանն (ՀԱԿ) անդամակցելու հարցում. Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեպան Էնն Դերսին ԱՀ տնտեսական զարգացման նախարար Հեյդար Բաբաեւի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի տնտեսական կապերի ներկա դրությունը, համագործակցության հեռանկարները: Հատուկ ուշադրության է արժանացել ՀԱԿ-ին Արդբեջանի անդամակցության հարցը:Հ. Բաբաեւը նշել է, որ ՀԱԿ-ին անդամակցելու Ադրբեջանի դիմումից ի վեր երկիրը կատարել է այդ կազմակերպությանն անդամակցելու համար անհրաժեշտ պահանջների մեծ մասը: Իր հերթին, դեսպան Էնն Դերսին հայտարարել է, որ մինչ օրս ԱՄՆ կառավարությունը Ադրբեջանի ՀԱԿ-ին անդամակցելու աջակցության համար 3 միլիոն դոլար է տրամադրել տեխնիկական օգնության տեսքով: Հիշեցնելով ՀԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցով աշխատանքային խմբի առաջիկա նիստի մասին այս տարվա դեկտեմբերին` Էնն Դերսին նշել է, որ Նահանգները ամեն կերպ կօգնեն Ադրբեջանի կառավարությանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում |