Ստրանջայի մրցաշարի 2-րդ ռաունդում ՀՀ 2 բռմցքամարտիկ 1/4-րդ եզրափակչի ուղեգիր է նվաճել23 փետրվարի 2017 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Սոֆիայում շարունակվում է Ստրանջայի միջազգային մրցաշարը: Փետրվարի 22-ին ռինգ է մտել Հայաստանի 3 ներկայացուցիչ: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 2-րդ մենամարտում հաղթել է Ուկրաինայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ: 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը մեկնարկային մենամարտում առավելության է հասել ադրբեջանցու նկատամամբ և նույնպես ապահովել քառորդ եզրափակչի ուղեգիր, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Պարտություն է կրել միայն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը: Փետրվարի 23-ին մրցաշարում կմեկնարկի 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը: Նա պայքարը կսկսի 1/8 եզրափակիչ փուլից: Փետրվարի 24-ին պայքարի մեջ կմտնի գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, իսկ նույն օրը Բաչկովը կանցկացնի իր 3-րդ մենամարտը: Վերջին 2 բռնցքամարտիկը կպայքարեն կիսաեզրափակիչ դուրս գալու համար: Ստրանջայի մրցաշարի առաջին ռաունդում ՀՀ միայն մեկ բռնցքամարտիկ է հաղթել. 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 3-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին: 75 կգ քաշային Արման Դարչինյանը պարտվել է անգլիացի մարզիկին, իսկ 81 կգ քաշային Արսեն Հայրապետյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու 56 կգ քաշային Վահե Բադալյանին պարտվել են Ուկրաինայի ներկայացուցիչներին, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Բադալյանն առաջին ռաունդում առավելության է հասել մրցակցի նկատմամբ, իսկ երկրորդ ռաունդում վնասվածք է ստացել: Բժիշկներին չի հաջողվել դադարեցնել քթի արյունահոսությունը, ինչի պատճառով մենամարտը դադարեցվել է: Սոֆիայի Ստրանջայի մրցաշար ՀՀ-ից 9 բռնցքամարտիկ էր մեկնել: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |