Սուրենյան. ՀՀ շրջանների զգալի մասում եղանակը տաքացել է 10-15 աստիճանով![]() 23 փետրվարի 2017 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 23-ի լուսադեմին հանրապետության շրջանների զգալի մասում, այդ թվում՝ Արարատյան դաշտում և Երևանում, եղանակը տաքացել է 10-15 աստիճանով: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Եթե երեկ այս ժամին Արարատյան դաշտում և Երևանի ցածրադիր գոտում -20...-22 աստիճան էր, ապա այսօր -7...-8 աստիճան է»,- մանրամասնել է պաշտոնյան: ԱԻՆ կայքն էլ հաղորդում է, որ փետրվարի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 23-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, 24-26-ը՝ ևս 4-6 աստիճանով: Երևանում փետրվարի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ավելի վաղ հաղորդվել է, որ Վարդենյաց լեռնանցքը, Վաղաշեն-Աստղաձոր, Մադինա-Վերին Գետաշեն միջհամայնքային, Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները և Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը փակ են: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |