ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» 5-րդ տուրում Արոնյանն առաջատարի հետ ոչ ոքի է խաղացել![]() 23 փետրվարի 2017 - 10:47 AMT PanARMENIAN.Net - ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարի Շարժայի փուլում տեղի են ունեցել 5-րդ տուրի հանդիպումները։ Գրոսմայստեր Լևոն Արոնյանը խաղում էր մրցաշարի միանձնյա առաջատար Մաքսիմ Վաշիե-Լագրավեի հետ։ Նրանց պարտիան ավարտվել է ոչ ոքի արդյունքով։ Տուրում հաղթանակ են տարել Ալեքսանդր Գրիշչուկը՝ Պավել Էլյանովի նկատմամբ, Մայքլ Ադամսը՝ Լյուդվիգ Համմերի և Դմիտրի Ժակովենկոն Ալեքսանդր Ռիազանցևի նկատմամբ, գրում է Chess.am-ը։ 5 տուրից հետո Շահրիար Մամեդյարովն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավեն 3․5 միավորով կիսում են 1-2-րդ հորիզոնականները, Նակամուրան, Ժակովենկոն, Գրիշչուկն ու Ադամսը 3 միավորով՝ 3-6-րդ։ Լևոն Արոնյանը 2․5 միավորով և լրացուցիչ ցուցանիշներով 7-րդն է։ Փետրվարի 23-ը ՖԻԴԵ-ի «Գրան Պրի»-ի մասնակիցների համար հանգստյան օր է։ Փետրվարի 24-ին, 6-րդ տուրում Լևոն Արոնյանը կհանդիպի Ֆրանցիսկո Վալլեյոյի հետ, ով ևս ունի 2․5 միավոր։ Խաղերին ուղիղ միացմամբ կարող եք հետևել այստեղ: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |