Կումայրիի զարգացման աշխատանքները կհամակարգի Սաշուր Քալաշյանը![]() 23 փետրվարի 2017 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Հաշվի առնելով Գյումրիի «Կումայրի» պատմական կենտրոնի նոր ծրագրի հանդեպ հանրային ուշադրությունը` վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին` մինչև 2017թ. հունիսի 10-ը, գործակցելով ՀՀ մշակույթի նախարարության հետ, առանձնացնել պիլոտային թաղամաս, մշակել դրա հատակագիծը և այլ նախագծերը: Փետրվարի 23-ին Գործադիրի նիստում օրակարգին անցնելուց առաջ, վարչապետը համապատասխան հանձնարարական է տվել. «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման աշխատանքները համակարգելու նպատակով ներգրավել «Հայնախագիծ» ԲԲԸ-ի ղեկավար, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանին»,- ասել է նա, մեջբերում է Yerkir.am-ը: Ավելի վաղ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի զարգացման ծրագրերի վերաբերյալ: Խորհրդակցության ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Կումայրի արգելոց-թանգարանի և Գյումրու Շիրակացի ու Ռուսթավելի փողոցների վերականգնման ծրագիրը: Պատմամշակութային այս կարևոր արժեքների վերականգնումը հնարավորություն կտա խթանել զբոսաշրջության զարգացումը Գյումրիում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |