Մաքքեյնը էրդողանի հետ հանդիպումից առաջ գաղտնի այցելել է սիրիացի քրդերին![]() 23 փետրվարի 2017 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը գաղտնի ուղևորություն է կատարել Սիրիայի հյուսիս՝ քննարկելով ամերիկացի զինվորականների և քրդերի ներկայացուցիչների հետ ահաբեկչական «Իսլամական պետության» դեմ պայքարն արագացնելու հնարավորությունը: Ըստ The Wall Street Journal-ի, Մաքքեյնը եղել է Քոբանիում՝ Թուրքիայի հետ սահմանին, որը 2012-ից վերահսկում են քրդերը: Պարբերականը նշում է, որ Մաքքեյնն ԱՄՆ առաջին կոնգրեսականն է, որն այցելում է այդ շրջան: Բանակցությունները վերաբերում էին ԻՊ մայրաքաղաք համարվող Ռաքքայի առաջիկա գրոհին: Սենատորի գրասենյակում այցելության մասին տեղեկությունը հաստատել են, գրել է ՌԲԿ-ն: Սիրիայից հետո Մաքքեյնը մեկնել է Թուրքիա՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման: Ըստ թերթի, ԱՄՆ-ն քրդերին համարում է գլխավոր դաշնակիցներից մեկը ԻՊ դեմ պայքարում, մինչդեռ Թուրքիան մտավախություն ունի քրդերի հարցում: Սակայն Էրդողանի հետ բանակցություններից հետո Մաքքեյնը հանդիպումն անվանեց «ջերմ ու կառուցողական»: 2016-ի նոյեմբերին ԱՄՆ այն ժամանակվա պաշտպանության նախարար էշթոն Քարթերը հայտարարել էր, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիան մտադիր ԻՊ «մայրաքաղաքը» համարվող Ռաքքայի ազատագրման գործողություն ձեռնարկել: Ինչպես ասել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը Քարթերի հետ բանակցությունների ավարտին, գործողության ընթացքում ԱՄՆ-ն պատրաստ է համագործակցել Թուրքիայի հետ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |