Աթեշյանը Հայաստանում է. Նպատակը՝ լուծել Պոլսո հայոց պատրիարքի ընտրության խնդիրը

Աթեշյանը Հայաստանում է.  Նպատակը՝ լուծել Պոլսո հայոց պատրիարքի ընտրության խնդիրը

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սբ Էջմիածնում նախատեսված է հատուկ ժողով անցկացնել՝ Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի, եպիսկոպոս Սահակ Մաշալյանի մասնակցությամբ և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ:

Մայր աթոռից տեղեկացրել են, որ Աթեշյանը ժամանել է Հայաստան, գրում է Yerkir.am-ը:

Հանդիպման նպատակը Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպման վերաբերյալ անհամաձայնությունների և խնդիրների հարթումն ու համատեղ լուծում գտնելն է:

Փետրվարի 22-ին Թուրքիայի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ բաց նամակով դիմել էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ պահանջելով հորդորել Արամ Աթեշյանին` հրաժարական տալ:

Պոլսո Հայոց Պատրիարքարանի եկեղեցական խորհրդի նախագահ տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը պաշտոնապես հրաժարական է տվել, ինչպես նաև հայտնել պատրիարքի ընտրություններում իր թեկնածությունը չառաջադրելու և Ստամբուլը հիմնովին լքելու մասին: Մաշալյանն իր որոշման համար մեղադրել է պատրիարքի փոխանորդ Աթեշյանին և հայտարարել, որ վերջինս ամեն կերպ խոչընդոտում է նախընտրական գործընթացն ու խախտում եկեղեցական կարգը՝ փոխպատրիարքի աթոռին մնալով մանիպուլյացիայի և սպառնալիքների միջոցով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---