Ընտրությունների նախաձեռնող խումբ. Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը պետք է վերացվի![]() 23 փետրվարի 2017 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ տեղի ունեցած զարգացումներից հետո հայտարարություն է տարածել նաև պատրիարքի ընտրությունների նախաձեռնող խումբը: Խումբը, հայտարարության մեջ հիշեցնելով 2016թ հոկտեմբերի 26-ին Պատրիարքության հոգևոր խորհրդի՝ Մեսրոպ Մութաֆյան պատրիարքին «հանգստյան կոչելու» որոշումը, շեշտել է, որ Թուրքիայի հայ համայնքի բոլոր հաստատությունները, ներառյալ պատրիարքարանը, և բոլոր շերտերը համակարծիք են 85-րդ պատրիարքի ընտրությունների անցկացման անհրաժեշտության շուրջ: Խումբը ներկայացրել է այն քայլերը, որոնք անհապաղ պետք է գործադրվեն ընտրությունների անցկացման համար,«Ակօս» շաբաթաթերթին հղումով գրում է Ermenihaber.am-ը: 1. Պատրիարքի փոխանորդի պաշտոնը, որը խոչընդոտել է ընտրական գործընթացը, պետք է թափուր հայտարարվի: Պատրիարքի փոխանորդը (Արամ արք. Աթեշյան) պետք է անհապաղ հրաժարական տա և այդպիսով, մեր ավանդույթներին հակասող փոխանորդի պաշտոնը գործնականորեն պետք է վերացվի: Այս պայմանն առաջին քայլն է, որ ճանապարհ կբացի դեպի ընտրական գործընթաց: 2. Ըստ մեր ավանդույթների՝ ընտրական գործընթացը սկսելու համար պետք է պատրիարքի տեղապահ ընտրել: 3. Պետք է ապահովել կամ նոր նախաձեռնող խմբի ընտրությունը, կամ էլ գործող նախաձեռնող խմբի հետագա գործունեությունը, որը ստանձնել է պատրիարքի ընտրությունը կառավարելու պատասխանատվությունը: 4. Պատրիարքի ընտրության օրը որոշելուց հետո Տեղապահի և նախաձեռնող խմբի ստորագրությամբ նահանգապետարանի միջնորդությամբ Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը պետք է ներկայացնել դիմում, որտեղ գրված կլինի ընտրության ամսաթիվը: Նախաձեռնող խմբի անդամները վստահեցրել են, որ համայնքից ստացած լիազորությամբ հետևելու են գործընթացին և վճռական են տրամադրված կիսատ գործն առողջ մթնոլորտում ավարտին հասնցելու հարցում, ինչպես նաև պատրաստ են ընտրական գործընթացի շարունակության համար անգամ հրաժարվել զբաղեցրած պաշտոնից: Պոլսո Հայոց Պատրիարքարանի եկեղեցական խորհրդի նախագահ տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը պաշտոնապես հրաժարական է տվել, ինչպես նաև հայտնել պատրիարքի ընտրություններում իր թեկնածությունը չառաջադրելու և Ստամբուլը հիմնովին լքելու մասին: Մաշալյանն իր որոշման համար մեղադրել է պատրիարքի փոխանորդ Աթեշյանին և հայտարարել, որ վերջինս ամեն կերպ խոչընդոտում է նախընտրական գործընթացն ու խախտում եկեղեցական կարգը՝ փոխպատրիարքի աթոռին մնալով մանիպուլյացիայի և սպառնալիքների միջոցով: Կարդացեք նաև՝ Աթեշյանը Հայաստանում է. Նպատակը՝ լուծել Պոլսո հայոց պատրիարքի ընտրության խնդիրը ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |