Նոր Nokia 3310-ը կպահպանի օրիգինալի դիզայնը24 փետրվարի 2017 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Համացանցում մանրամասներ են հայտնվել լեգենդար Nokia 3310 հեռախոսի նորացված տարբերակի մասին: Վերաթողարկված Nokia 3310-ը հեռախոս կմնա, սմարթֆոն չի դառնա: Դիզայնը կպահպանի նմանությունը օրիգինալ հեռախոսին, որը թողարկվել է 2000-ին: Գլխավոր փոփոխությունները կլինեն քաշի ու հաստության մասով: Բնական է, որ հեռախոսն ավելի բարակ ու թեթև կդառնա, գրում է Ferra.ru-ն չինական Vtechgraphy ռեսուրսի վրա հղումով: Բացի այդ, հեռախոսը կունենա ավելի մեծ գունավոր դիսփլեյ, մինչդեռ օրիգինալի դիսփլեյը միագույն էր՝ 84 x 84 պիքսել թողունակությամբ: Թողունակությունը շատ բարձր չի լինի՝ ինքնավար աշխատանքի տևողությունը պահպանելու համար: Հեռախոսը գունային մի քանի տարբերակ կունենա, այդ թվում կարմիր, կանաչ ու դեղին: Ինչպես ակնկալվում է, նոր Nokia 3310-ը կներկայացվի Nokia 3, Nokia 5 և Nokia 6 սմարթֆոնների հետ միաժամանակ MWC 2017 ցուցահանդեսում, որը կանցնի Բարսելոնայում փետրվարի 27-ից մարտի 2-ը: Մոտավոր գինը 59 եվրո է: Ֆիննական HMD Global ընկերությունը, որին պատկանում է Nokia բրենդով սարքերի թողարկման իրավունքը, կներկայացնի դասական Nokia 3310 հեռախոսի ժամանակակից տարբերակը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |