ՀՀ տարածքում փակ ճանապարհներ կան. Լարսը բաց է![]() 24 փետրվարի 2017 - 08:56 AMT PanARMENIAN.Net - Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը, Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը և Մադինա-Վերին Գետաշեն միջհամայնքային ավտոճանապարհը փակ են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ներկայացնելով ՀՀ տարածքի ճանապարհների դրությունը փետրվարի 24-ի ժամը 08.00-ի դրությամբ: Բացի այդ, դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը: Արարատի մարզում թույլ մառախուղ է: Հանրապետության տարածքում փետրվարի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 24-26-ը՝ հատկապես ցերեկները, կբարձրանա 4-5 աստիճանով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |