«Անվտանգություն և առաջընթաց». ՀՀԿ կարգախոսն ԱԺ ընտրություններում![]() 24 փետրվարի 2017 - 09:44 AMT PanARMENIAN.Net - 2017 թ-ի խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության նշանաբանը կլինի «Անվտանգություն և առաջընթաց»: Այս մասին փետրվարի 23-ին ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով՝ ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը հանրության դատին կներկայացվի մարտի 5-ին: «Ծրագիրն արդեն հաստատվել է և կուսակցության նախընտրական քարոզչությունը կանցկացվի «Անվտանգություն և առաջընթաց» նշանաբանով»,- ասել է ՀՀԿ խոսնակը, նշում է Panorama.am-ը: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ նիստի ընթացքում քննարկել են ՀՀԿ քարոզչական փաթեթի հետ կապված հարցեր, կուսակցությունը նաև որոշել է իրականացնել ակտիվ քարոզարշավ: ՀՀԿ-ն, ըստ նրա, կօգտվի ընդունված բոլոր միջոցներից: Նրա խոսքերով՝ քարոզչության հիմքը պետք է լինի Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդումը, ինչպես նաև «տնտեսական առաջընթացի ապահովումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարության զարգացումը»: «Մեզ համար Հայաստանի թիվ մեկ մարտահրավերը մնում է անվտանգությունը: Անվտանգության ամրապնդումը յուրաքանչյուր քաղաքացուն հուզող խնդիր է, և մենք՝ որպես պատասխանատու քաղաքական ուժ, որի համար անվտանգությունը կարևոր արժեք է, պետք է պահպանենք մեր ազգային անվտանգությունը, քանի որ առանց ուժեղ անվտանգության համակարգի դժվար թե կարողանանք խոսել այլ ոլորտներում զարգացումներից»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը: Իսկ մինչև այդ PAN-ը հաշվել է՝ որքանով է ՀՀԿ-ն կատարել իր նախկին խոստումները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |