Կիմ Չեն Նամին սպանել են քիմզենքի օգնությամբ

Կիմ Չեն Նամին սպանել են քիմզենքի օգնությամբ

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը պարզել է, որ Կիմ Չեն Նամին՝ ՀԿԺՀ առաջնորդ Կիմ Չեն Իմի եղբորը, Մալայզիայի մայրաքաղաքի օդանավակայանում սպանել են թունավոր նյութի օգնությամբ: Դա եղել է VX Nerve Agent նյարդապարալիտիկ նյութը, որը քիմիական զենք է համարվում:

ՀԿԺՀ ղեկավարի եղբայրը` Կիմ Չեն Նամը, որը հիմնականում արտերկրում էր ապրում և հայտնի էր Հյուսիսային Կորեայում նախագահի պաշտոնի ժառանգականության դեմ հրապարակային ելույթներով, սպանվել է փետրվարի 13-ին Մալայզիայի օդանավակայանում: Ենթադրվում է, որ նրան թունավորել են Կուալա Լումպուրի օդանավակայնում գլխաշորի կամ սփրեյի միջոցով: Նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Սպանությունը 2 կին է կատարել, որոնք իբր Հյուսիսային Կորեայի լրտեսներ են:

Մալայզիայի ոստիկանությունը ստացել է հետազոտությունների նախնական արդյունքները քիմիական դեպարտամենտից: Այդ մասին ասվում է Մալայզիայի ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ: Նմուշներ էին վերցվել սպանվածի աչքերի թաղանթից ու դեմքից:

Հետազոտության եզրակացության մեջ ասվում է, որ VX քիմզենք է համարվում ըստ 1997թ. Քիմզենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման և դրա ոչնչացման մասին կոնվենցիայով:

Ավելի ուշ պարզվել է, որ սպանության մեջ կասկածյալ կանանցից մեկի մոտ ի հայտ են եկել այդ թունավոր նյութով ախտահարման նշաններ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Հյուսիսային Կորեան կոչ է արել Մալայզիային շտապ կարգով արտահանձնել սպանվածի դին, ինչպես նաև զեկույց ներկայացնել դիահերձման արդյունքների մասին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---