ՀՀ 5 մարզիկ է մասնակցում դահուկավազքի աշխարհի առաջնությանը. Առաջին արդյունքները![]() 24 փետրվարի 2017 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Ֆինլանդիայում մեկնարկել է դահուկավազքի աշխարհի առաջնությունը: Հայաստանը ներկայացնում է հինգ մարզիկ` Սերգեյ Միքայելյանը, Միքայել Միքայելյանը, Թադևոս Պողոսյանը, Կատյա Գալստյանը և Աննա Մխիթարյանը: Տղամարդկանց մրցաշարում Թադևոս Պողոսյանը 10 կմ դասական ոճում որակավորման փուլում զբաղեցրել է 11-րդ տեղը և անցել հաջորդ մրցափուլ: Կանանց պայքարում՝ 5 կմ դասական ոճ, Կատյա Գալստյանը 7-րդն էր: Նա նույնպես հաղթահարել է որակավորման փուլը, իսկ Աննա Մխիթարյանը 15-րդ տեղով դուրս է մնացել հետագա պայքարից: Հայ դահուկորդներից Սերգեյն ու Միքայելն իրենց բարձր վարկանիշերի շնորհիվ միանգամից կմասնակցեն գլխավոր մրցաշարին, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Արագավազքում հայ դահուկորդները չեն հաղթահարել որակավորման փուլը: Տղամարդկանց պայքարում Միքայել Միքայելյանը եղել է 96-րդը, Կատյա Գալստյանը 80-րդը, Աննա Մխիթարյանը` 83-րդը: Ավելի վաղ՝ փետրվարին, հայ դահուկավազորդները մասնակցել են Էրզրումում 13-րդ Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնին: տղաների մրցաշարում 10 կմ ազատ ոճում Միքայել Միքայելյանը զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը: Աղջիկների պայքարում Գոհար Թադևոսյանը 7.5 կմ ազատ ոճում 41-րդն էր: Լեռանդահուկային սպորտի մրցաշարում Հարություն Հարությունյանը մրցել է հսկա ոլորավայրէջքում և զբաղեցրել 36-րդ տեղը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |