4-ամյա շախմատիստ Սամվել Մելքոնյանը լուրջ արդյունքներ է գրանցում24 փետրվարի 2017 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ից 23-ը «ՆԱՐՎԱ» շախմատի դպրոցում անցկացվել է 4-րդ կարգի որակավորման մրցաշար: Մասնակցում էր 26 շախմատիստ, որոնք ներկայացնում էին Երևանի տարբեր կրթօջախներ: Մրցաշարն անցկացվել է 8 խաղափուլով, շվեյցարական մրցակարգով: Մրցաշարին մասնակցում էր «ՆԱՐՎԱ» շախմատի դպրոցի 4-ամյա աշակերտ Սամվել Մելքոնյանը. նա վաստակել է 5 միավոր և արժանացել հատուկ մրցանակի: Համաձայն ՀՀ շախմատային ֆեդերացիայի կանոնակարգի` 8 հնարավորից 6 միավոր վաստակած շախմատիստներին շնորհվել է 4-րդ մարզական կարգի համար անհրաժեշտ 2 նորմայից 1-ը, 6,5 միավոր վաստակածներին` 4-րդ մարզական կարգ: Մրցաշարի վերջնական արդյունքների համաձայն՝ Տաթևիկ Ֆրանգուլյանը 8 հնարավորից վաստակել է նույնքան միավոր և զբաղեցրել 1-ին հորիզոնականը՝ միաժամանակ լրացնելով 4-րդ մարզական կարգ, իսկ Ալեն Գասպարյանը և Տիգրան Բադալյանը վաստակել են 6 միավոր և զբաղեցրել համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները: Վերջիններիս շնորհվել է 4-րդ մարզական կարգի նորմա: Հաղթողները պարգևատրվել են դիպլոմներով և մեդալներով: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |