Թուրքական բանակը օկուպանտ չէ, այլ Կիպրոսում խաղաղության երաշխավոր, պնդում է Աբդուլահ Գյուլը

PanARMENIAN.Net - Կիպրոսում թուրքաական զինված ուժերի ներկայությունը նշանակում է խաղաղություն եւ հանգիստ Կիպրոսի թուրքական եւ հունական համայնքների համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Թուրքական Հանրապետություն այցելելուց հետո: «Ոչ Թուրքիան, ոչ էլ նրա զինված ուժերը չեն ընդունի թուրքական բանակին վնասող հռչակագրեր»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը, գրում է Hurriyet-ը: Նշենք, որ Գյուլի հայտարարությունը պատասխան էր Կիպրոսի նախագահ Տասոս Պապանդոպուլոսի խոսքերին այն մասին, որ «թուրքական բանակը հանդիսանում է Կիպրոսի ամենամեծ թշնամին»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---