Զուրաբյան. Ընտրակաշառքի դրույքաչափերը բարձրացել են, ընտրողների 50-60%-ը պատրաստ է կաշառք վերցնել24 փետրվարի 2017 - 13:51 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ընտրություններից առաջ ընտրակաշառքի դրույքաչափերը բարձրացել են, ընտրողների 50-60%-ը պատրաստ է կաշառք վերցնել: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱԿ խմբակցության ղեկավար, Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյանը: «Ընտրողների ցուցակների հրապարակումը լուծում է 500-600.000 անցյալում կեղծվող ստորագրությունների խնդիրը, ինչը նշանակում է, որ կես մլն ձայն կեղծելու հնարավորությունից ու ազատությունից մենք զրկել ենք իշխանությանը»,- ասել է Զուրաբյանը: Նա կարևորել է նաև 2000 տեղամասից 1500-ում տեսախցիկների տեղադրումը. տեսախցիկներով ընտրատեղամասերում քվեարկելու է ընտրողների 93 տոկոսը: «Ըստ էության, դրանք համարյա անհնար են դարձնում, տեղամասերում ընտրակեղծարարությունը, նկատի ունեմ ուրիշի փոխարեն քվեարկությունը»,-ասել է Զուրաբյանը: Նրա խոսքով, վերահսկման նման մեխանիզմների ներդրումը բերել է մեկ այլ խնդրի. «Բարձրացել են ընտրակաշառքի դրույքաչափերը, քանի որ իշխանությունը հասկանում է, որ չունի վերջին ապաստանը՝ տեղամասում կեղծելը, հիմա հասկանում են, որ խնդրի լուծման միակ երաշխավորը ընտրակաշառքն է: Իսկ կաշառքի շուկան ռեակցիա է տալիս օրենքներին: Այդ շուկան բարգավաճում է»: Զուրաբյանի խոսքով, նրան լուրեր են հասել, որ ամենամեծ ընտրակաշառքը բաժանում է ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը՝ 100 դոլար յուրաքանչյուր քվեի համար, գրում է Panorama.am-ը: Ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը մտավախություն է հայտնել, որ ընտրողների 50-60 տոկոսը պատրաստ է ընտրություն կատարել կաշառքի դիմաց: «Սա շատ ծանր բան է: Մենք պետք է բացատրենք հասարակությանը: Նրանք պետք է հասկանան, որ այդ քայլով իրենք իրենց երկրի ապագան կեղծում են: Ես կոչ եմ անում մեր բնակչությանը, որ գիտակցված քվեարկություն անեն, հասկանան, որ չի կարելի ապականել երկիրը: Ընտրակաշառքի հարաբերությունների մեջ մտնող մարդը պետք է հասկանա, որ նախ և առաջ ապականում է իր ընտանիքը»,- ասել է նա: Ապրիլի 2-ին ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան |