ԵՊՀ-ում զեղչերը խոստացել են վերականգնել

ԵՊՀ-ում զեղչերը խոստացել են վերականգնել

PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) վարձավճարով սովորող ու բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին հատկացվող 20 տոկոս զեղչը, որն ամիսներ շարունակ չէր վճարվում, ուսանողների մի քանի բողոքի ցույցերից հետո որոշվել է վերականգնել։ Բողոքի ցույցերի համակարգող, արևելագիտության ֆակուլտետի ուսանող Վահան Կոստանյանը տեղեկացրել է, որ փետրվարի 23-ին հանդիպում են ունեցել ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանի հետ։

«Հանդիպում ենք ունեցել, մեզ տեղեկացրին, որ բոլոր ուսանողները, որոնց միջին որակական գնահատականը բակալավրիատում 18-ից բարձր է, իսկ մագիստրատուրայում՝ 19-ից, կարող են դիմումներ գրել զեղչ ստանալու համար։ Վերջնական պաշտոնական հրամանը կլինի փետրվարի 24-ին կամ երկուշաբթի»,- ասել է նա՝ նշելով, որ զեղչի սահմանաչափերի վերաբերյալ տեղեկություններ դեռ չկան, գրում է ՍիվիլՆեթը:

Զեղչեր չտրամադրելու համար ուսանողները բողոքի ցույց էին անցկացրել փետրվարի 15-ին, երբ համալսարան էր այցելել վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նա խոստացել էր խնդրին լուծում տալ հնգօրյա ժամկետում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---