Դիվանագիտական անձնագրով Թուրքիայի 136 քաղաքացի ապաստան է խնդրել Գերմանիայում![]() 24 փետրվարի 2017 - 17:10 AMT PanARMENIAN.Net - 2016-ի հուլիսին Թուրքիայում պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո դիվանագիտական անձնագրով Թուրքիայի 136 քաղաքացի է ապաստան խնդրել Գերմանիայում: Այդպիսի տվյալներ է ներկայացրել Գերմանիայի ՆԳՆ-ն: Խոսքը դիվանագետների, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների մասին է, հայտնում է Meduza-ն AFP-ի վրա հղումով: Հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էր կատարվել: Հեղաշրջման փորձից հետո բոլոր բնագավառները հատկապես՝ ուժային կառույցները, կրթական ու դատական համակարգերը գյուլենականներից մաքրելու գործընթաց է սկսվել: Աշխատանքից ազատվել են տասնյակ հազարավոր մարդիկ, շատերը ձերբակալվել են: Թուրքական իշխանությունները Գյուլենին մեղադրում են 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ և պահանջում նրա արտահանձնումը: Գյուլենի արտահանձման հարցը քննարկվել էր նաև Մյունխենի Անվտանգության կոնֆերանսի շրջանակներում Թուրքիայի վարչապետի և ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի միջև կայացած հանդիպման ժամանակ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |