Քարվաճառում շուտով խմելու և ոռոգման ջուրը շուրջօրյա կլինի![]() 24 փետրվարի 2017 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Շահումյանի շրջկենտրոն Քարվաճառ քաղաքում ջրամատակարարման համակարգի կառուցման ակտիվ աշխատանքներ են ընթանում: Այս մասին տեղեկացրել է Շահումյանի շրջվարչակազմի ղեկավար Կարեն Եղիշյանը և նշել, որ քաղաքը շուտով կունենա ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման շուրջօրյա ջրամատակարարում: «Ծրագիրը ֆինանսավորվում է պետական բյուջեից: 2016-ին Քարվաճառ քաղաքի վերին գոտում կառուցվել է 3 ջրավազան, որոնցում հոսող աղբյուրներից հավաքվում և ֆիլտրացվում են ջրերը: Ընդհանուր ջրային գիծը կազմում է 18 կիլոմետր, որի մոտ 2.3 կիլոմետրում աշխատանքներն արդեն ավարտվել են, մյուս հատվածներում՝ շարունակվելու են մարտի կեսերից»,- ասել է Եղիշյանը և հավելել, որ աշխատանքների ժամանակավոր դադարեցումը կապված է եղանակային անբարենպաստ պայմաններով, հայտնում է «Արցախպրեսը»: Շահումյանի շրջվարչակազմի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ ամռանն արդեն քաղաքը խմելու և ոռոգման ջրի հետ կապված խնդիներ չի ունենա, քանի որ ամբողջ ջրագծի աշխատանքների ավարտը նախատեսվում է մայիսին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |