ՀՀ-ում արևային վահանակներ կարտադրվեն. 315 մլն դրամ կներդրվի![]() 24 փետրվարի 2017 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում շուտով կարտադրվեն առաջին արևային վահանակները։ Այդ նպատակով կստեղծվի արտադրական ձեռնարկություն, որը եզակի կլինի մեր տարածաշրջանում։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի փոխանցմամբ, արևային վահանակների արտադրությունը Հայաստանում կսկսվի արդեն 2017-ի երկրորդ եռամսյակում։ Այդ նպատակով առաջին փուլում կիրականացվի մոտ 315 մլն դրամի ներդրում, որի շրջանակում կստեղծվի ավելի քան 50 աշխատատեղ։ Ընկերությունը մտադիր է սկզբնական շրջանում արևային վահանակներ մատակարարել ներքին շուկային։ Հաջորդ փուլերում դրանք կարտահանվեն նաև տարածաշրջանային և այլ երկրներ։ Արևային վահանակների արտադրության նպատակով, փետրվարի 23-ին կայացած նիստում կառավարությունը որոշեց «ՊՐՈՖՊԱՆԵԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ազատել մաքսատուրքից՝ ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |