ՀՀ-ում կզարգացնեն կորպորատիվ զբոսաշրջությունը24 փետրվարի 2017 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գործարկվելու է ամբողջ աշխարհում հայտնի կորպորատիվ զբոսաշրջության ճյուղը: Այդ մասին հայտարարել է ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը լրագրողների հետ հանդիպմանը: «Այս պահին մեր գերակա խնդիրն է կորպորատիվ և միջոցառումային զբոսաշրջություն զարգացնելը, որովհետև դրա համար Հայաստանը թե՛ իր հասանելիությամբ, թե՛ մատչելիությամբ շատ գրավիչ է», - նշել է Զեյթունցյանը, հայտնում է Aysor.am-ը: ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը նշել է, որ MICE(Meetings, Incentives, Conferences and Exhibitions) միջոցառումային զբոսաշրջությունն ամբողջ աշհարհում հայտնի է, և Հայաստանում դրա զարգացման համար կան բոլոր նախադրյալները: Նա նաև ներկայացրել է ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի հետագա քայլերն այդ ուղղությամբ: «Մենք հիմա հավաքագրում ենք Հայաստանում բոլոր ռեսուրսները, այսինքն՝ այն հյուրանոցների մասին տվյալները, որոնք ունեն միջոցառումային տուրիզմի համար նախատեսված դահլիճներ: Նաև պատրաստում ենք կայք՝ MICE in Armenia անվանումով, որտեղ ներկայացված կլինեն Հայաստանում միջոցառումային տուրիզմի համար նախատեսված բոլոր հնարավորությունները և պայմանները: MICE-ի համար մեր շուկան ՌԴ-ն է և արաբական երկրները», - եզրափակել է խոսքը Զեյթունցյանը: Փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետություն են ժամանել ներքին անձնագրերով Ռուսաստանի Դաշնության առաջին քաղաքացիները։ Որոշման ընդունման օրը «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել ներքին անձնագրերով 20 ՌԴ քաղաքացի, իսկ «Շիրակ» օդանավակայան՝ 7 քաղաքացի: Ենթադրվում է, որ ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով մուտքը կնպաստի ուղևորահոսքի ավելացմանը, զբոսաշրջության զարգացմանը և տնտեսության աճին Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |