ՀՀ ՄԻՊ-ը ՄԱԿ ներկայացուցչի հետ փախստականների և տեղահանվածների խնդիրներ է քննարկել![]() 24 փետրվարի 2017 - 18:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում քննարկվել է փախստականների, ապաստան հայցողների և տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցերը. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հարավային Կովկասի տարածաշրջանային նորանշանակ ներկայացուցիչ Յոհաննես վան դեր Կլաուին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը: Կողմերը կարևորել են երկու կառույցի փոխգործակցությունը փախստականների, ապաստան հայցողների և տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում: Մասնավորապես, շեշտադրվել է ազատությունից զրկման վայրերում վերը նշված անձանց իրավունքների պաշտպանությունը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական նոր օրենքի կոնտեքստում: Քննարկմանը անդրադարձ է կատարվել նաև «Հայաստանում փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացում» խորագրով համատեղ իրականացվող ծրագրին առնչվող մի շարք առաջնահերթություններին: Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել էլ ավելի ընդլայնելու համագործակցությունը փախստականների, ապաստան հայցողների և տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող տարբեր ոլորտներում: Վերջին տարիներին Հայաստանն ընդունել է մոտ 20.000 սիրիացի փախստականի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |