Ձմռան վերջին weekend-ը. Բարեկենդան, hամերգներ, գրքի շնորհանդես, մասսայական մարզումներ և ֆիլմեր![]() 24 փետրվարի 2017 - 20:00 AMT PanARMENIAN.Net - Այս ձմեռն այնքան դաժան էր, որ թվում էր, թե երբեք չի ավարտվի: Բայց, ի ուրախություն բոլորիս, այն ավարտվում է, և ինչն էլ ավելի հաճելի է, ասում են՝ ցրտերն էլ են մոտենում ավարտին. ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում առաջիկա օրերին կբարձրանա 4-5 աստիճանով՝ ցերեկվա ժամերին մայրաքաղաքում հասնելով +6 աստիճան տաքության: Ուստի PanARMENIAN.Net –ն առանձնացրել է մի քանի հետաքրքիր տարբերակ ձմռան վերջին weekend-ն ավելի հիշարժան դարձնելու համար: Փետրվարի 26-ին՝ ժամը 14.00-ին` Ս. Պատարագի ավարտին, Բուն Բարեկենդանի առթիվ կանցկացվի տոնախմբություն, որը քայլերթով կմեկնարկի Ս. Սարգիս եկեղեցու բակից: Դիմակներով, դհոլահարների, ձիակառքի ու հեքիաթի հերոսների ուղեկցությամբ, երգուպարով Մաշտոց պողոտայով մասնակիցները կքայլեն դեպի Ազատության հրապարակ, որտեղ մեծ տոնախմբությամբ կնշվի Բուն Բարեկենդանը: Երաժշտական քաղաք Փետրվարի 25-ին DAS-ում առաջին անգամ ելույթ կունենա «Լավ Էլի» խումբը: Համերգի սկիզբը՝ ժամը 21:00-ին, տոմսի արժեքը՝ 2000 դրամ: Montmartre ռեստորան-բարում փետրվարի 25-ին ելույթ կունենա Chico & Friends ջազ քառյակը: Խմբի կենդանի կատարումները կարելի է լսել ժամը 20:00-ից, մուտքն ազատ է: Beer Academy-ում փետրվարի 25-ին ելույթ կունենա «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնիկ ջազ/ֆոլկ ֆյուժն խումբը: Միջոցառման սկիզբը՝ ժամը 20:00-ին, մուտքը՝ 2000 դրամ: «Մեցցո» երաժշտական ակումբում փետրվարի 25-ին ելույթ կունենա Yellow Stones բենդը, կհնչեն ռոքնռոլ ժանրի կատարումներ: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:30-ին, մուտքը՝ 2000 դրամ: Փետրվարի 26-ին «Մեցցո» երաժշտական ակումբում ելույթ կունենա Absolute Band-ը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:30-ին: «Կամի» երաժշտական ակումբում փետրվարի 25-ին և 26-ին հանդես կգա Kami Frineds Project-ը: Երեկոյի սկիզբը՝ 21:30-ին, տոմսի արժեքը՝ 3000: Yans երաժշտական ակումբում փետրվարի 25-ին ելույթ կունենա Arpi-ն և Hayway Band-ը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:00-ին, տոմսերի արժեքը՝ 2000 դրամ: Փետրվարի 26-ին Yans երաժշտական ակումբում ելույթ կունենան Սրբուհի Սարգսյանն ու Allusion Band-ը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:00-ին, տոմսի արժեքը՝ 2000 դրամ: B4room-ում (Before) փետրվարի 26-ին ջազի երեկո է լինելու. ելույթ կունենա Chiko-ի Նոր տրիոն: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:00-ին, մուտքավճարը՝ 1000 դրամ: Փետրվարի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա Ուկրաինայում «Իքս ֆակտոր» նախագծի հաղթող հայազգի Սևակ Խանաղյանը: Համերգի սկիզբը՝ ժամը 19:00: Ընթերցասերների համար Փետրվարի 25-ին «Հոդված 3» ակումբում տեղի կունենա Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451» վեպի քննարկում: Միցառումը կսկսվի ժամը 13։00-ից և կշարունակվի մինչև ժամը 16:00: Մուտքն ազատ է, կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Նույն օրը Lennon Gastro Pub-ում տեղի կունենա Նարեկ Մալյանի «Զրոյական կետ» գրքի շնորհանդեսը: Գեղարվեստական վեպը անդրադառնում է մարդկության պատմության ընթացքում կրոնական մոլեռանդության հիման վրա ձևավորված մահապարտ ահաբեկչության պատմությանը: Շնորհանդեսի սկիզբը՝ ժամը 17:00-ին: Առողջ մարմնում՝ առողջ ոգի Դրսում ձյուն է ու սառնամանիք, բայց դա չպետք է կանգնեցնի իսկական մարզիկին: Մտածելով այդ մասին և շարունակելով «Կյանքը` սպորտի ռիթմով» նախագծի իրականացումը՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը տեղափոխել է մասսայական մարզումները Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքից «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության «Սպարտակ» մարզադահլիճ: Մարզումները կանցկացնեն Հայաստանի ֆիթնեսի լավագույն մարզիչներից մի քանիսը: Մասսայական մարզումների միջոցով նախարարությունը նպատակ է հետապնդում խթանել առողջ ապրելակերպը՝ այն դարձնելով կենսակերպի անբաժան մաս: Մարզումները կսկսվեն փետրվարի 25-ին՝ առավոտյան ժամը 11:00-ից և կշարունակվեն մինչև 13:00: Մարզումները ներառելու են 6 մարզատեսակ. warm-up, breakletics, cross-fit, tabata, stretching, trx: Մասնակցությունը՝ առանց տարիքային սահմանափակման, մուտքն՝ ազատ: Մարզադահլիճը ջեռուցվում է (+17 աստիճան): Կինոսերների համար «Սինեմա Սթար» և «ԿինոՊարկ» կինոթատրոններում առաջիկա հանգստյան օրերին կինոսերները կկարողանան դիտել հետևյալ ֆիլմերն ու մուլտֆիլմերը. «Չարի կացարանը: Վերջին գլուխ» (Resident Evil: The Final Chapter), «Ջեկի» (Jackie), «Կյանք ու կռիվ 2» (The Line 2), «Չքվի՛ր, Վասյա» (Гуляй, Вася), «Ջոն Ուիք 2» (John Wick: Chapter Two), «Հիսուն երանգով ավելի մուգ» (Fifty Shades Darker), «Երգիր» (Sing), «Պաշտպանները» (Guardians), «Վուրդալակները» (Вурдалаки): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |