Թրամփը մտադիր է արագացնել պատի կառուցումը Մեքսիկայի հետ սահմանին![]() 25 փետրվարի 2017 - 14:54 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է նախատեսվածից շուտ սկսել պատի կառուցումը Մեքսիկայի հետ սահմանին: Համապատասխան հայտարարությունը նա արել է Պահպանողական քաղաքական գործունեության (CPAC; Conservative Political Action Congress) խորհրդաժողովում: «Մենք կկառուցենք պատը: Իրականում ամեն ինչ շատ շուտ կսկսվի: Շատ ավելի շուտ, քան նախատեսվում էր: Շատ, շատ շատ ավելի շուտ»,-ասել է նա, գրում է Lenta.ru-ն BBC News-ի վրա հղումով: Նա հավաստիացրել է հավաքվածներին, որ իր համար առաջին տեղում միշտ լինելու են ամերիկացիները, և խոստացել է կենտրոնանալ «վատ մարդկանց երկրից արտաքսելու վրա»: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունն անհապաղ կսկսի պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին: Նախապատրաստական միջոցառումները պետք է ավարտվեն 180 օրվա ընթացքում: Իր վերջին հարցազրույցներից մեկում Թրամփը հաստատել է, որ սկզբում ԱՄՆ-ում պատ կկառուցեն Մեքսիկայի հետ սահմանին, իսկ հետո փոխհատուցում կպահանջեն հարևաններից: Ֆինանսավորման աղբյուրները նշված չեն: Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն իր հերթին հայտարարել է, որ իր երկիրը ոչինչ չի վճարելու ԱՄՆ հետ սահմանին պատի կառուցման համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |