Ռուսաստանի վարչապետը շնորհավորել է իր հայ գործընկերոջը Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ21 սեպտեմբերի 2007 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Զուբկովը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանին Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: «Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ: Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների սերտ համագործակցությունը աջակցում է հայ-ռուսական գործընկերական հարաբերությունների զարգացմանը տարբեր բնագավառներում: Վստահ եմ, որ Ձեր առաջիկա պաշտոնական այցելությունը Ռուսաստան հավելյալ խթան կդառնա երկկողմանի կապերի զարգացմա համար: Ձեզ հետագա հաջողություններ եմ մաղթում պատասախանատու պաշտոնում ի բարորություն Հայաստանի Հանրապետության եւ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման»,- ասվում է Վիկտոր Զուբկովի ուղերձում:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |