Facebook-ն անսարք է․ Օգտատերերը չեն կարողանում մուտք գործել իրենց էջեր25 փետրվարի 2017 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Ֆեյսբուքը մարդկանց դուրս է հանում իրենց էջերից և թույլ չի տալիս կրկին մուտք գործել։ Ամենայն հավանականությամբ, սա կայքի անսարքության հետևանք է։ Որոշ օգտատերեր տարօրինակ հաղորդագրություններ են տեսնում, որոնց համաձայն իրենց բոլոր նամակագրությունները ջնջվել են, քանի որ սփամ են պարունակել։ Մյուսները հետ են ուղարկվում կայքի գլխավոր՝ մուտքի էջը, իսկ այնուհետև չեն կարողանում մուտք գործել իրենց էջը, հաղորդում է The Independent-ը։ Հանդիպում են նաև այլ դեպքեր, երբ օգտատերը պարզում է, թե իբրև իր կայքը հաքերային հարձակման է ենթարկվել, և գաղտնաբառը փոխված է։ Բայց, փաստորեն, կայքի անվտանգության համակարգը խաթարվել է, և Ֆեյսբուքն առանց պատճառի թույլ չի տալիս մարդկանց մուտք գործել իրենց էջերը։ Նշված խնդիրների հետ բախվել են նաև ՀՀ որոշ օգտատերեր։ Հաղորդվում է, որ մարդիկ ամբողջ աշխարհում բախվում են այս խնդիրներին։ Ավելի շատ խնդիրը գրանցվել է Եվրոպայում և ԱՄՆ Արևելյան ափին, սակայն նշվում է, որ հավանաբար սա կախված է ժամային գոտուց, և շուտով խնդրի մասին կբարձրաձայնեն նաև Ասիայում և ԱՄՆ Արևմտյան ափին։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |