ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Պաղեստինի նախագահին. «Երկու ժողովուրդների պայքարը նման է»

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Պաղեստինի նախագահին.  «Երկու ժողովուրդների պայքարը նման է»

PanARMENIAN.Net - ՀՅԴ Բյուրոյի անդամ Բենիամին Պչաքճյանը և ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին հանդիպել են Պաղեստինի նախագահ Մահմուտ Աբասի հետ` ընդառաջելով նախագահի հրավերին:

Հանդիպմանը ներկա էին նաև Անասին ընկերակցող պատվիրակության անդամները:

Հանդիպմանը նախագահ Աբասն անդրադարձել է հայ և պաղեստինցի ժողովուրդների պայքարի նմանությանը, ինչպես նաև պաղեստինյան դատի նկատմամբ հայ ժողովրդի ու հատկապես ՀՅ Դաշնակցության ցուցաբերած զորակցությանը, տեղեկացնում է ՀՅԴ պաշտոնական կայքը:

Հանդիպման ավարտին Բագրատունին շեշտել է, որ ՀՅ Դաշնակցության համար բռնագրավողին դիմադրելը սրբազան դատ է, և թե պաղեստինցի և թե հայ ժողովուրդներն ունեն իրավազրկվածի նույն վիճակն ու պայքարելու նույն հաստատակամությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---