Բակո Սահակյան. Հուսով ենք, որ հակամարտության կարգավորման հարցով Ղարաբաղի դիրքորոշումը հաշվի կառնվի

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին` որպես բանակցությունների կողմ: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումը Ստեփանակերտում դրական էր: «Նման հանդիպումները կաջակցեն ԵԱՀԿ ՄԽ մանդատին, մասնավորապես, բանակցային գործընթացին ԼՂՀ մասնակցության տեսանկյունից: Լեռնային Ղարաբաղը սեփական դիրքորոշումն ունի կարգավորման հարցով, եւ մենք հուսով ենք, որ այն հաշվի կառնվի»,- ընդգծել է Սահակյանը:



Հիշեցնենք, որ մինչ 1996 թվականը ԼՂՀ ներկայացուցիչները մասնակցում էին բանակցային գործընթացին: Ղարաբաղյան պատվիրակության հեռացումը կայացել է ադրբեջաական կողմի մեղքով, որը պնդում էր, որպեսզի բանակցություններին մասնակցեր նաեւ այսպես կոչված ԼՂՀ ադրբեջանական համայնքը Նիզամի Բախմանովի գլխավորությամբ: ԼՂՀ մասնակցության բացառության այլ առիթ էր Հայաստանի «անորոշ» դիրքորոշումը, որի նախագահն այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, ով հրաժարական տվեց 1998 թվականի փետրվարին Ղարաբաղի հարցում դիրքորոշման պատճառով:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---