«Նա» ֆիլմը՝ «Սեզարի» գլխավոր մրցանակակիր25 փետրվարի 2017 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Փոլ Վերհովենի «Նա» ֆիլմն արժանացել է Ֆրանսիայի ազգային «Սեզար» կինոմրցանակի մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին: Իզաբել Յուպերը ճանաչվել է լավագույն դերասանուհի: Ֆիլմը նաև «Ոսկե գլոբուսի» է արժանացել Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում: Լավագույն ռեժիսորի համար մրցանակը շնորհվել է Քսավիե Դոլանին «Սա ընդամենը աշխարհի վերջն է» ֆիլմի համար, իսկ ֆիլմի գլխավոր դերակատար Գասպար Ուլելը լավագույն դերասան է ճանաչվել, գրում է Republic-ը: . «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Ես՝ Դենիել Բլեյքս» բրիտանական ֆիլմը: Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին արժանացել է «Պատվավոր Սեզարի» «Սեզարը» Ֆրանսիայի ազգային կինոմրցանակն է։ Շնորհվում է սկսած 1976 թվականից Ֆրանսիայի Տեխնիկայի և կինեմատոգրաֆիական արվեստի ակադեմիայի կողմից (Académie des arts et techniques du cinéma)։ Մրցանակն իր անվանումը ստացել է քանդակագործ Սեզար Բալդաչինիի անունից։ Մրցանակաբաշխության արարողությունը կատարվում է ամեն տարի փետրվար ամսին Փարիզի «Շատլե» թատրոնում։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |