Մինասյան. Ադրբեջանը հիմնական 3 պատճառով է լարում իրավիճակը![]() 25 փետրվարի 2017 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը երեք հիմնական պատճառով է դիմում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում լարված իրավիճակի ստեղծմանը: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ին և 04:00-ին, հակառակորդը համապատասխանաբար շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով, հատուկ տեխնիկայի կիրառմամբ անցնելով հարձակողական գործողությունների և կատարյալ ձախողում ունենալով, սովորության համաձայն անհաջող կերպով փորձել է իր արարքները վերագրել արցախյան կողմին: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: «Ադրբեջանական կողմը կարծում է, որ ժամանակ առ ժամանակ լարված պահպանելով իրավիճակը, նման գործողությունների դիմելով, ցույց է տալիս հայկական կողմին և միջազգային կառույցներին, որ չի համակերպվում Արցախի շուրջ ստեղծված, պահպանվող քաղաքական իրականության հետ: Երկրորդ պատճառը՝ իր սպառնալիքներին լրացուցիչ ուժ տալն է, երրորդը՝ նրանք սխալ հետևություններ են արել ապրիլյան պատերազմից հետո. կարծում են, որ նմանատիպ գործողություններով, մշտական փոքր քայլերով կարող են ինչ-որ դիրքեր, փոքր տարածքներ գրավել՝ այդպես առաջ շարժվելով», - պարզաբանեց Մինասյանը: Փորձագետի կարծիքով, լայնամաշտաբ պատերազմի մասին դժվար թե կարող է խոսք գնալ, սակայն «ապրիլյան պատերազմի հետ համեմատելի իրադարձություններ բացառված չեն»: Կարդացեք նաև՝ ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղյակ են պահվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները Նյութեր թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |