Ադրբեջանական ԶՈւ-ն Բաղանիսում 2 կով է վիրավորել![]() 25 փետրվարի 2017 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 25-ին՝ ժամը 13-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Բաղանիսի սահմանագոտում արածող նախիրի վրա: Վիրավորվել է գյուղի բնակիչներ Անուշավան Ավագյանի և Գրիշա Ղուզանյանի մեկական կովը, հայտնել են Բաղանիսից, գրում է Aravot.am-ը: Ադրբեջանական զինուժը գնդակոծել է նաև միջպետական ճանապարհը: Այժմ սահմանագոտում խաղաղ է: «Արցախում կրած կորուստները Ադրբեջանը Բաղանիսում կովերից է հանում», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ին և 04:00-ին, հակառակորդը համապատասխանաբար շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով, հատուկ տեխնիկայի կիրառմամբ անցնելով հարձակողական գործողությունների և կատարյալ ձախողում ունենալով, սովորության համաձայն անհաջող կերպով փորձել է իր արարքները վերագրել արցախյան կողմին: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: Կարդացեք նաև՝ Մինասյան. Ադրբեջանը հիմնական 3 պատճառով է լարում իրավիճակը ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |