ՀՀ ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական ԶՈւ հարձակման հետ մղման տեսանյութը (վիդեո)

ՀՀ ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական ԶՈւ հարձակման հետ մղման տեսանյութը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական դիրքերի վրա ադրբեջանական ԶՈւ կողմից ձեռնարկված հարձակման տեսանյութը:

«Առաջին օղակը մատնանշում է «Տրոպա» ականազերծող համակարգի արձակումը: Երկրորդում կարող եք տեսնել դրա արձակումից հետո առաջացած փոշին, ինչպես նաև հայկական կողմի պատասխան կրակը:

Երրորդ կադրում` ադրբեջանական ստորաբաժանումների փախուստն է` հայկական կողմի կրակի տակ: Կադրերն արտացոլում են գործողություններն Աղդամի, Ակնայի ուղղությամբ:

Իսկ վերջում պարզ երևում են Մարտունու հատվածում թողած դիակները», - տեսանյութի նկարագրության մեջ գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ին և 04:00-ին, հակառակորդը համապատասխանաբար շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով, հատուկ տեխնիկայի կիրառմամբ անցնելով հարձակողական գործողությունների և կատարյալ ձախողում ունենալով, սովորության համաձայն անհաջող կերպով փորձել է իր արարքները վերագրել արցախյան կողմին:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---