ՄԽ-ն կոչ է անում հետ քաշել տեխնիկան շփման գծից և թույլ տալ վերցնել ադրբեջանցի դիվերսանտների մարմինները![]() 26 փետրվարի 2017 - 19:38 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է արել թույլ տալ հավաքել ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու չեզոք հատվածից փետրվարի լույս 25-ի առավոտյան կասեցված դիվերսիայի արդյունքում զոհված ադրբեջանցիների մարմինները: Այդ մասին է ասվում Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ)` ղարաբաղաադրբեջանական շփման գծում լարվածության աճի վերաբերյալ տարածած հայտարարությունում: Բացի այդ, համանախագահները կոչ են անում կողմերին մշտական տեղակայման վայրեր բերել սահմանին մոտեցրած ծանր զինտեխնիկան և հիշեցնում ուժի կիրառումից հրաժարվելու պարտավորության մասին: Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ին և 04:00-ին, հակառակորդը համապատասխանաբար շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով, հատուկ տեխնիկայի կիրառմամբ անցնելով հարձակողական գործողությունների և կատարյալ ձախողում ունենալով, սովորության համաձայն անհաջող կերպով փորձել է իր արարքները վերագրել արցախյան կողմին: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |