Եռացատկորդ Լևոն Աղասյանը` Բալկանյան երկրների չեմպիոն![]() 27 փետրվարի 2017 - 09:40 AMT PanARMENIAN.Net - Եռացատկորդ Լևոն Աղասյանը հաղթող է ճանաչվել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում: Աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը հայտնել է, որ կապանցի աթլետը 16 մ 39 սմ արդյունքով նվաճել է ոսկե մեդալ: «8 մարզիկ է ներկայացրել մեր երկիրը Բելգրադում: Հիմա հայ աթլետները Սերբիայի մայրաքաղաքում ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն՝ պատրաստվելով Եվրոպայի առաջնությանը: Բալկանյան երկրների առաջնությանը մասնակցած 8 մարզիկներից 5-ը կմասնակցեն կրկին Բելգադում կայանալիք մայրցամաքային առաջնությանը, որը տեղի կունենա մարտի 3-5-ը»,- ասել է Նարինե Շահբազյանը, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |