Սուրենյան. Արարատյան դաշտում մառախուղը թույլ չի տալիս ջերմաստիճանը բարձրանա![]() 27 փետրվարի 2017 - 09:46 AMT PanARMENIAN.Net - Կանխատեսված տաք օդային զանգվածների ներթափանցման արդյունքում փետրվարի 25-ի կեսօրին Բագրատաշենում օդի ջերմաստիճանը հասել է +20, Իջևանում և Կապանում՝ +17, բոլոր լեռնային մարզերում՝ 0…+5, նույնիսկ Աշոցքում գրանցվել է դրական ջերմաստիճան՝ +1, Երևանի բարձրադիր գոտում մինչև՝ +5: Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնեկ է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ մանրամասնելով․ «Արարատյան դաշտում նկատվում է բացառիկ երևույթ, որը ըստ մեր դիտարկումների արխիվում տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատած, չի գրանցվել վերջին 100 տարվա ընթացքում: Տաք օդային հոսանքների և երկրի մակերևույթի սառը օդի շփումից կրկին առաջացել է մառախուղ, որը թույլ չի տալիս արեգակնային էներգիայի ներհոսքը դեպի Արարատյան գոգավորություն, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը ցերեկը չի բարձրանում»: Հանրապետության տարածքում փետրվարի 27-ից մարտի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 27-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: Կարդացեք նաև՝Արարատում մառախուղ է, տեղ-տեղ՝ մերկասառույց Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |