Բարսելոնայի ցուցահանդեսում ներկայացվել է նորացված Nokia 3310-ը![]() 27 փետրվարի 2017 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Ֆիննական HMD Global Oyu ընկերությունը Բարսելոնայում կայացած Համաշխարհային բջջային կոնգրեսում ներկայացրել է Nokia 3310-ի նորացված տարբերակը: Ցուցահանդեսում ներկայացվել են նաև Nokia 6, Nokia 5 և Nokia 3 սմարթֆոնները, հայտնում է «Դոժդը»: Nokia 3310-ի նոր տարբերակի արտաքին տեսքը փոխվել է: Հեռախոսն ավելի փոքր է դարձել և բարակ: Նոր մոդելը տարբեր գույներով է թողարկվելու՝ մոխրագույն, մուգ կապույտ, դեղին և կարմիր: Թարմացված տարբերակն ունի 2.4-դյույմանոց էկրան, 2 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ, սլոթ հիշողության քարտի համար: Ակտիվ օգտագործման ռեժիմում հեռախոսը կարող է աշխատել մոտ 22 ժամ մեկ լիցքավորմամբ, սպասողական ռեժիմով՝ մոտ 1 ամիս: Հեռախոսը վաճառքի կհանվի 2017-ի երկրորդ կիսամյակում և կարժենա 49 եվրո: Օրիգինալ Nokia 3310-ի վաճառքը սկսվել էր 2001-ին: Ընդհանուր առմամբ վաճառվել է այդ մոդելի 126 մլն հեռախոս: Photo: Reuters Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |