Ռուսաստանը կողմ է քրդերի մասնակցությանը միջսիրիական բանակցություններին![]() 27 փետրվարի 2017 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը հանդես է գալիս միջսիրիական բանակցություններին քրդերի մասնակցության օգտին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը: «Մենք կողմ ենք, որ բանակցություններին մասնակցեն նաև այլ ներկայացուցիչներ...բավականին սուր է դրված քրդերի մասնակցության հարցը: Մենք կողմ ենք, որ քրդերի ներկայացուցիչները ներգրավված լինեն»,-հայտարարել է Բոգդանովը «Մերձավոր Արևելք. Երբ կգա վաղը» թեմայով խորհրդաժողովում, որի կազմակերպիչն էր «Վալդայ» բանավիճային ակումբը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Միջսիրիական բանակցությունները գրեթե մեկ տարվա ընդմիջումից հետո փետրվարի 23-ին կրկին վերսկսվեցին Ժնևում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը գաղտնի ուղևորություն է կատարել Սիրիայի հյուսիս՝ քննարկելով ամերիկացի զինվորականների և քրդերի ներկայացուցիչների հետ ահաբեկչական «Իսլամական պետության» դեմ պայքարն արագացնելու հնարավորությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |