ՀՀ-ում ռուսական ռազմաբազան առաջիկայում կարող է ՄիԳ-35 կործանիչներ ստանալ27 փետրվարի 2017 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Բազմաթիրախային ՄիԳ-35 նորագույն կործանիչներն առաջիկայում կարող են փոխարինել Էրեբունի օդանավակայանում տեղակայված ռուսական ավիացիոն բազայի ՄիԳ-29 ինքնաթիռներին: Այդ մասին հայտարարել է ավիաբազայի հրամանատար Ալեքսանդր Պետրովը: Նա նշել է, որ ավիացիան զարգանում է և ՌԴ ՌՏՈւ-ն համալրվում է նոր ավիատեխնիկայով, հիմնականում, Սու-20 ինքնաթիռներով: «Վերջերս ցուցադրվեց ՄիԳ-35 նորագույն կործանիչի պիլոտային նախագիծը: Չեմ թաքցնի, որ ավիաբազան, որոշ ժամանակ անց, հավանաբար, մի քանի տարուց, կարող է համալրվել ՄիԳ-35 ինքնաթիռներով, որոնք կարտադրվեն ՌԴ-ում»,-ասել է Պետրովը, գրում է «Sputnik-Արմենիան»: Պետրովը շեշտել է, որ այժմ ավիաբազայում տեղակայված ՄիԳ-29-ները Մի-24 և Մի-8 ուղղաթիռների հետ մեկտեղ լիովին պատրաստ են կատարելու իրենց առջև դրված խնդիրները: ՄիԳ-35-ը նորագույն բազմաթիրախային 4++ սերնդի կործանիչ է: Ինքնաթիռը կարող է մինչև 7 տոննա մարտական բեռ տանել և 2,25 Маха (ավելի քան 2700 կմ/ժ) արագություն բացել: Ինքնաթիռի մարտական շառավիղը 1000 կմ է, գործնական շեմը՝ 17500 մ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |