Շախմատի կանանց աշխարհի առաջնության եզրափակչի 2 մասնակիցը հայտնի են27 փետրվարի 2017 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Կանանց շախմատի աշխարհի կիսաեզրափակիչը բավականին լարված է անցել։ Կոստենյուկ-Մուզիչուկ զույգում վերջինս առավելության է հասել 2 պարտիայում էլ և նվաճել է եզրափակչի ուղեգիր, իսկ ահա Հարիկա-Տան Չժունչին զույգը կիսաեզրափակիչն ավարտել է 1-1 հաշվով և ստիպված է եղել խաղալ թայ-բրեյք։ 25 րոպե + յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան հավելումով խաղացվել է 2 պարտիա՝ կրկին 1-1 արդյունքով: Նշանակվել է 10 րոպե + 10 վայրկյան հավելումով պարտիաներ։ Շատ լարված պայքարում շախմատիստուհիները կրկին պայքարն ավարտել են 1-1 հաշվով՝ ստիպված լինելով շարունակել պայքարը 5 րոպե + 3 վայրկյան հավելումով ժամանակակարգով։ Կրկին ոչ ոքի։ Խաղարկվել է «Արմագեդոն», ըստ որի սպիտակներին տրվում է 5, իսկ սևերին 4 րոպե ժամանակ, ընդ որում սպիտակները պետք է պարտադիր հաղթեն, քանի որ անգամ ոչ ոքիի դեպքում հաղթանակը տրվում է սևերին։ Տան Չժունչին ընտրել է սև գույնը, հաղթել է և նվաճել եզրափակչի ուղեգիր, որտեղ կհանդիպի Աննա Մուզիչուկին, գրում է Chess.am-ը։ Շախմատի կանանց աշխարհի առաջնության եզրափակիչը կմեկնարկի փետրվարի 27-ին։ Աշխարհի նոր չեմպիոնուհու անունը իմանալու համար հետևեք խաղերին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |