ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել Վրաստանի հետ վիզաների չեղարկմանը![]() 27 փետրվարի 2017 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության Խորհուրդը հավանություն է տվել Վրաստանի հետ վիզաների չեղարկմանը: Այդ մասին հայտնում է Խորհրդի մամուլի ծառայությունը: «2017-ի փետրվարի 27-ին Խորհուրդը հավանություն է տվել Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի չեղարկման վերաբերյալ որոշմանը, որով Վրաստանի քաղաքացիները կարող են ԵՄ մեկնել մինչև 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում»,-ասվում է որոշման մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը: ԵՄ Խորհուրդը նաև հավանություն է տվել երրորդ երկրների հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի կասեցման մեխանիզմին: «Մեխանիզմը կարող է կիրառվել ԵՄ և երրորդ երկրների հետ վիզաների ազատականացման վերաբերյալ գործող բոլոր համաձայնագրերի առումով», -ասվում է հայտարարության մեջ: Եվրախորհրդարանը փետրվարի 2-ի ընդլայնված նիստում կողմ է քվեարկել Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի չեղարկմանը: Հարցի վերաբերյալ ԵԽ զեկուցող Մարիա Գաբրիելն ավելի վաղ կոչ էր արել Եվրախորհրդարանի Խորհրդին անհապաղ քաղաքական որոշում կայացնել Վրաստանի հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի անցնելու վերաբերյալ, որպեսզի այն հաստատվի փետրվարին: Որոշումն ուժի մեջ կմտնի ԵԽ պաշտոնական ամսագրում հրապարակման պահից: Միաժամանակ ուժի մեջ կմտնեն առանց վիզաների ռեժիմի կասեցման մեխանիզմները: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |