Մեսրոբ Մութաֆյանի դասախոսությունը Ջորջթաունի համալսարանում հետաձգվել է համալսարանի ղեկավարության դիրքորոշման պատճառով24 սեպտեմբերի 2007 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդինոպոլսի պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոբ Մութաֆյանի «Հայերի եւ թուրքերի միջեւ առկա փակուղին պետք է հաղթահարվի» խորագրով զեկույցը հետաձգելու մասին որոշումը համալսարանն ինքնուրույն է կայացրել ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպումից հետո: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Ամերիկայի հայ համայնքը եւ ամերիկյան ուսուցման առաջատար կենտրոնի` Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանի ղեկավարությունը որոշել են, որ անթույլատրելի է օգտագործել ատելությամբ լի Թուրքիայի կառավարության Հայոց ցեղասպանության ուրացման պաշտոնական տեսակետը»,-ընդգծել է Համբարյանը: Հիշեցնենք, որ արքեպիսկոպոս Մեսրոբ Մութաֆյանի դասախոսությունը, որը պետք է կայանար Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանում սեպտեմբերի 20-ին, հետաձգվեց անորոշ ժամանակով: Ինչպես գրում է «Թըրքիշ Դեյլի նյուսը», Վաշինգտոնի հայ համայնքը դեմ է դասախոսությանը, բացատարելով դա նրանով, որ պատրիարքը դեմ է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ 106-րդ բանաձեւի ընդունմանը: Ինչպես ասվում է համալսարանի վեբ-կայքում, զեկույցը հետաձգվել է տեխնիկական պատճառներով եւ պարզ չէ կկայանա արդյոք թե ոչ: Թուրք դիվանագետներից մեկի խոսքերով, դասախոսությունը հետաձգվեց այն պատճառով, որ «հայ զեկուցողը համաձայն չէ ԱՄՆ հայ համայնքի դիրքորոշման հետ»: Իր հերթին արքեպիսկոպոս Մութաֆյանը հայտարարել է լրագրողներին, որ չի հերքում թե իր հանդեպ որոշակի ճնշում կա ԱՄՆ-ի հայերի կողմից: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում |