Վարչապետի կոչը սփյուռքին. Միավորվել ու խելացի օգտագործել մրցակցային առավելությունները27 փետրվարի 2017 - 15:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կոչ է անում սփյուռքին և բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն Հայաստանի նկատմամբ, մասնակցել հայրենիքի ապագայի կառուցմանը, միավորվել ու խելացի օգտագործել մրցակցային առավելությունները: «Հայաստանը և սփյուռքը մեկ ամբողջի երկու մասն են՝ միմյանց հետ կապված պատմության մեկ շղթայով, մեկ ճակատագրով, հայրենիքի ապագայի վերաբերյալ անհանգստությամբ: Մենք պատասխանատվություն ունենք մեկս մյուսի նկատմամբ, որը մեզ համոզում է միավորել ուժերը: Մենք այլ տարբերակ չունենք, քան լավ երկիր կառուցելու և հզոր ու արդար հայրենիք ունենալու հրամայականը: Ժամանակն է, որ շրջվենք ու ասենք ինքներս մեզ՝ փոխել կարող ենք միայն մեր ուժով ու մեր խելքով: Մեր անկախության ճանապարհին ունեցել ենք հաջողություններ, նաև սխալներ՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով պայմանավորված: Գիտակցել ենք բացթողումները, և հերթական սխալները թույլ տալու իրավունք այլևս չունենք», - մասնավորապես ասված է վարչապետի ուղերձում: Նրա խոսքով, մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը և այսօրվա մարտահրավերները պարտավորեցնում են լինել խելացի և խելացի օգտագործել մեր մրցակցային առավելությունները: «Մեր հարստությունն այսօր որոշվում է ոչ թե նավթով ու գազով, այլ Հայաստանի, Սփյուռքի և Արցախի խելացի մարդկային ներուժով: Մենք գնում ենք փոփոխությունների և այդ հորիզոնին հասնելու համար ունենք մեկ հստակ բանաձև՝ հայրենասեր թիմ, կամք, խելացի կառավարում և ծրագրեր, որոնք շարժիչ ուժ կհանդիսանան միջավայրը որակապես փոխելու համար: Մենք հրավիրում ենք սփյուռքի մեր կառավարիչներին, մշակութային գործիչներին, կրթության և գիտության ոլորտի միջազգային ճանաչում ունեցող հայրենակիցներին մասնակից դառնալ երկրում ընթացող բարեփոխումներին՝ առաջին հերթին կառավարման նոր մշակույթ բերելու, սփյուռքի մեր լավագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը համահայկական նպատակներին ծառայեցնելու համար», - ասել է վարչապետը: Կարապետյանի խոսքով, սփյուռքը մեզ համար առավելություն է: Չօգտագործել սփյուռքի ներուժը, նշանակում է լինել եսակենտրոն ու ներփակված: «Վստահ եմ, որ ձեր անմիջական մասնակցությամբ հնարավորություն կունենանք արագ արդյունքներ արձանագրել առանցքային ոլորտներում և տարածաշրջանում ունենալ տնտեսական, առողջապահական, կրթական առաջատար համակարգեր: Պահպանելով ավանդական արժեքները՝ միաժամանակ բաց և հանդուրժող լինել զարգացող արտաքին աշխարհի համար: Ձեր միջոցով այլ ազգերի մշակույթների լավագույն հմտությունները փոխառնել ու նաև ավելի ճանաչելի դարձնել Հայաստանը աշխարհին: Մեր երկրի ապագայով մտահոգ, անհանգիստ ու պարզապես սրտի կանչ ունեցող յուրաքանչյուր հայ մարդ անելիք ունի այս ճանապարհին: Անկախ ապրելու վայրից, կուսակցական պատկանելությունից և սոցիալական դիրքից՝ մենք բոլորս ունենք մեկ գաղափար, որի շուրջ պետք է միավորվենք և համախմբվենք՝ ուժեղ, պատմական արժեքներն ու ավանդույթները պահպանող, բայց և ժամանակակից, հպա՛րտ Հայաստան: Կոչ եմ անում՝ միասին ստեղծենք այնպիսի հայրենիք, որ աշխարհում հպարտությամբ մեզ հայ կոչենք», - մասնավորապես ասել է Կարապետյանը: Կարդացեք նաև՝ Աշոտյան. Ընտրություններից հետո ՀՀԿ վարչապետի թեկնածուն կլինի Կարեն Կարապետյանը Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |