Գերմանիայի իշխանությունները կսկսեն վճարել տուն վերադարձող փախստականներին27 փետրվարի 2017 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի իշխանություններն առաջիկայում կսկսեն փախստականների ֆինանսական աջակցության ծրագիրը, որոնք պետք է տուն վերադառնան ԳԴՀ ապաստան ստանալու հայցի մերժման դեպքում: 2016-ի նոյեմբերին Բունդեսթագը հաստատեց ծրագիրը, որը նախատեսված է 11 երկրից ԳԴՀ ժամանած փախստականների համար, որտեղ այժմ չկան զինված հակամարտութուններ, հայտնում է ՏԱՍՍ-ը Bild-ի վրա հղումով: Խոսքը, մասնավորապես, Թունիսի, Մարոկկոյի, Նիգերիայի, Կոսովոյի, Սերբիայի և Ալբանիայի մասին է: Այդ նպատակով Բունդեսթագը 2016-ին որոշեց մոտ 150 մլն եվրո հատկացնել: Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ հուսով է, թե այն օտարերկրացիները, որոնք ապաստան ստանալու հեռանկար չունեն, իրենք կլքեն երկիրը՝ չսպասելով հարկադիր արտաքսման: 2016-ին Գերմանիա է ժամանել փախստականի կարգավիճակով 280.000 հայցորդ, որից 25.000-ը արտաքսվել է, 55.000-ը լքել է երկիրը սեփական նախաձեռնությամբ: Ընդհանուր առմամբ, ըստ Գերմանիայի ՆԳՆ-ի, 2015-ին միգրացիոն ճգնաժամի մեկնարկից ի վեր երկիր է ժամանել մոտ 1,2 մլն ներգաղթյալ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |