Լևոն Յոլյանը Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու է առաջադրվել![]() 27 փետրվարի 2017 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդարանում հայտարարել է, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի լիազորությունները դադարեցվել են։ «Քանի որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականի դիմումի 15-օրյա ժամկետը լրացել է, դադարեցվել են նրա լիազորությունները», - հայտնել է Սահակյանը: ԱԺ նախագահը նաև հայտարարել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է Վերահսկիչ պալատի նախագահ նշանակել Լևոն Յոլյանին։ Զաքարյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել փետրվարի սկզբին։ Այժմ նա «Ծառուկյան դաշինքի» շտաբի պետն է: 2013-ին Յոլյանը եղել է Վերահսկիչ պալատի փոխնախագահը, իսկ 2016-ի փետրվարին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել է այդ պաշտոնից և նշանակվել Էներգետիկայի և բնական պաշարների նախարար։ Յոլյանն այդ կառույցը ղեկավարել է մինչև 2016-ի սեպտեմբերի 20-ը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |