Ամերիաբանկը` Global Finance հեղինակավոր ամսագրի մրցանակիր![]() 27 փետրվարի 2017 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի «Լավագույն ներդրումային բանկ 2017» մրցանակին: Ամսագրի խմբագիրների կողմից հաղթողները որոշվել են մի շարք չափանիշներով, որոնցում ներկայացված են շուկայի մասնաբաժինը, գործարքների քանակը և ծավալը, սպասարկման որակը, մատուցվող խորհրդատվությունը, գործարքների կառուցվածքը, նորարարությունը, գնագոյացումը և այլն: «Ամերիաբանկ» ՓԲԸ -ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ»-ը ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Այն նաև խոշորագույն հարկատու բանկն է Հայաստանում: 1992 թ-ից ի վեր, երբ ստեղծվեց անկախ Հայաստանի ժամանակակից բանկային համակարգը, Ամերիաբանկն առաջին բանկն է Հայաստանում, որի ակտիվները և վարկային պորտֆելը հատել են 1 մլրդ ԱՄՆ դոլարի սահմանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |